Հրաժարվում ենք փորից 60 վայրկյանում. հրաշագործ խմիչքի բաղադրատոմս
Takprpsto.cc կաքը գրում է, որ դիետոլոգ Սինտիա Սասն առաջարկում է բաղադրատոմս, որը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի և մարդու ինքնազգացողության վրա: Այն լավացնում է նյութափոխանակությունը, արագացնում այն:
Օրգանիզմը հեղուկով ապահովելու համար՝ անհրաժեշտ է, որ մարդ 8 բաժակ ջուր խմի օրվա ընթացքում: Անհրաժեշտ ջրի քանակը կախված է նաև օրգանիզմի առանձնահատկություններից, ինչպես նաև ֆիզիկական ակտիվությունից: Առաջարկվող խմիչքը նպաստում է նյութերի արագ յուրացմանը:
Բաղադրամասեր
- 2 լիտր ջուր
- 1 թեյի գդալ իմբիր
- միջին չափի 1 վարունգ (այն պետք է մաքրած լինի)
- միջին չափի 1կիտրոն
- անանուխի 12 տերև
Ըմպելիքը պետք է թրմվի սառնարանում, այն կարող եք օգտագործել հաջորդ օրը: Սա այն դեպքերից է, երբ օգտակարը նաև համեղ է:
Թարգմանությունը՝ 168.am-ի