Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության մասին տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել կոռուպցիոն մեղադրանքով:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը ՊՆ 3 բարձրաստիճան սպայի է ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով:

APA-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե իրականացվել է հետաքննություն՝ կապված հայտնաբերված իրավախախտումների հետ, որոնք կատարել են Գլխավոր ռազմական տեսչության աշխատակիցները իրենց ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ:
Հավաքված նյութերն ուղարկվել են Ադրբեջանի գլխավոր դատախազություն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, թե ստացված նյութերի հիման վրա Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունում բարձրաստիճան զինվորականների դեմ քրեական գործ է հարուցվել, ներկայում ընթանում է հետաքննություն:

Պաշտոնյաների անունները չեն հրապարակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս