Բաժիններ՝

Ուկրաինան 5 տարով արգելել է Ժերար Դեպարդիեի մուտքը երկիր

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարով արգելել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին մուտք գործել երկիր:

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել 5 տարով արգելել Դեպարդիեի մուտքը մշակույթի նախարարության ներկայացրած հիմնավորումների հիման վրա»,- Interfax-ը մեջբերում է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամլո քարտուղարի խոսքերը:

Ելենա Գիտլյանսկայայի խոսքով՝ Դեպարդիեի նկատմամբ փաստաթղթերը հատուկ ծառայությունը փոխանցել է Պետական սահմանային ծառայությանը՝ տվյալների բազայում ավելացնելու համար:

Անցած շաբաթ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, Հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդին էր ուղարկել օտարերկրյա գործիչների ցանկը, որոնք «սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ֆրանսիացի դերասանի անունը ներառել է իր «սև ցուցակում»:

Դեպարդիեն «անցանկալի անձանց» ցուցակում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների ու Ուկրաինայի հասցեին իր արտահայտությունների պատճառով: Այսպես, օրինակ՝ 2014 թվականին, ելույթ ունենալով Ռիգայում «Բալթյան մարգարիտ» կինոփառատոնում, դերասանը հայտարարել էր, որ «սիրում է Ռուսաստանն ու Ուկրաինան, որը Ռուսաստանի մաս է կազմում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս