![](/banners/BeFunky-design.jpg)
Վանում 2700 տարվա ուրարտական ամրոց է հայտնաբերվել. Tert.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/n_86053_1_640x404.jpg)
Tert.am-ը գրում է. Վանի Այանիս թաղամասում ուրարտական ամրոց է պեղվել: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` խոսքը 2700 տարվա ամրոցի մասին է:
Այս տեղանքում պեղումներ են իրականացվում արդեն 25 տարի, այժմ հայտնաբերվել են ամրոցի պարիսպները: Ավելի վաղ տեղանքում նաև հին տաճար էր հայտնաբերվել:
Գիտնականներն ասում են, որ ամրոցն ավերված է եղել երկրաշարժից և հրդեհից: Մոտ քառորդ դար տևած պեղումների ընթացքում նաև բազմաթիվ հին նմուշներ են հայտնաբերվել, որոնք փոխանցվել են թուրքական թանգարաններին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: