«Արսենալը» հետևում է Լյորենտեին, Լեոնիդ Սլուցկին կդառնա Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. տրանսֆերային նորություններ
«Ֆիորենտինան» ցանկանում է Իտալիա վերադարձնել Միրկո Վուչինիչին:
«Ֆիորենտինան» արդեն գտել է Մարիո Գոմեսին փոխարինողին, ով տեղափոխվում է «Բեշիկթաշ»: Ըստ Sportmediaset-ի տեղեկության, ակումբը ցանկանում է Իտալիա վերադարձնել Միրկո Վուչինիչին, ով խաղում է «Ալ-Ջազիրայում»: Չնայած որ Վուչինիչի պայմանագրի ավարտին դեռևս մնացել է 2 տարի:
Լեոնդիդ Սլուցկին մինչև շաբաթվա վերջ կդառնա Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
Կիրակի «НТВ- Плюс»-ի հաղորդավար Նոբել Առուստամյանը հաղորդել է, որ մինչև Եվրո-2016 նախընտրական խաղերի ավարտը Լեոնիդ Սլուցկին կհամատեղի աշխատանքը «ԲԿՄԱ»-ում և Ռուսաստանի հավաքականում: Երկուշաբթի «Советский спорт»-ը տեղեկացրել է, որ Սլուցկու հետ համաձայնագիր կկնքվի մինչև շաբաթվա վերջ: «СЭ»-ում հայտարարել են, որ «ԲԿՄԱ»-ի նախագահ Եվգենի Գիները դեմ չէ Սլուցկու՝ 2 պաշտոնների համատեղմանը: Իսկ ահա Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ժխտել է այդ շշուկները:
«Մամուլը հավաքականի մարզչին արդեն հայտարարել է իր վարկանիշի համար: Նրանք շատ են շտապում: Դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Մուտկոն:
«Արսենալը» մտել է պայքարի մեջ Ֆերնանդի Լյորենտեի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լյորենտեի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»: Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին իր թվիթերյան էջում գրել է, որ «Ռեալի» հետ մրցակցության մեջ է մտել «Արսենալը» և պատրաստ է «Յուվենթուսին» վճարել 8 մլն եվրո:
«Մոնակոյի» պաշտպանը ուզում է խաղալ «Բարսելոնայում»:
Այմեն Աբդենուրը միացրել է «Զլատան» ռեժիմը և մեկնաբանել է իրեն «Բարսելոնա» ուղարկելու շշուկները:
«Ես պատրաստ եմ «Բարսելոնայում» խաղալու համար: Ես կտեղափոխվեմ միայն այնպիսի ակումբ, որը խաղում է Չեմպոնների լիգայում: «Բարսելոնան» դրանց թվում է: Ինձ համար պրոբլեմ չէ սպասել մինչև հունվար»,- ասել է Աբդենուրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը