Բաժիններ՝

Կայծակը հարվածել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի երկու Boeing-ների

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կայծակը վնասել է երկու Boeing ինքնաթիռների, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների իր աղբյուրին:

Առաջին դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ ժ. 10:00-ի սահմաններում: Տուժել է Вoeing 737-ը, որի զննությամբ ինժեներները ֆյուզելյաժի հետևի մասում հայտնաբերել են հալված տարրեր:

Մյուս դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժ. 23:30-ին: Լառնակայից թռչող ինքնաթիռին կայծակը հարվածել էր «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուժեղ անձրևն ու կայծակը, որ պատուհասել են Մոսկվան, ստիպել են պահեստային օդանավակայաններ գնալ ավելի քան 40 ուղևորատար ինքնաթիռի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս