Բաժիններ՝

Կեղտոտ փողերը տեղ չպետք է ունենան Բրիտանիայում. Քեմերոն

Օտարերկրացիների կողմից անօրինական կերպով յուրացված կամ լվացված փողերով Բրիտանիայում տների գնման պրակտիկային հարկավոր է վերջ դնալ, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նա խոստացել է գաղտնազերծել «անանուն, կեղծ ընկերությունների» օգտագործումը Բրիտանիայում, մասնավորապես Լոնդոնում էլիտար անշարժ գույք գնելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով Սինգապուրում, նա ասել է, որ Բրիտանիան չպետք է դառնա «ապաստան հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների համար»: Նա  կոչ է արել միջազգային հանրությանը ավելի ակտիվորեն պայքարել «կոռուպցիայի քաղցկեղի ուռուցքի» դեն:
Հիշեցնենք, որ Քեմերոնը չորսօրյա շրջագայություն է կատարում Հարավարևելյան Ասիայի երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս