Խառնաշփոթ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանը լքեց քննարկումների սենյակը

Այսօր ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի շուրջ քննարկումները սկսվեցին 15 րոպե ուշացումով։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առանձնացել էին և ինչ-որ հարց էին քննարկում։

Այդ ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը լքեց քննարկումների դահլիճը՝ հայտարարելով, որ իրենց տեղեկացվել է լսումների մասին, սակայն սա ընդամենը հաղորդում է լինելու, որի ժամանակ ներկայացվելու են համաշխարհային բանկի ուսումնասիրության արդյունքները, և հնարավորություն չի լինելու հարցերի համար։

Վերադառնալով՝ Վարդան Այվազյանը հաստատեց, որ այսօր ընդամենը տեղեկատվություն է տրամադրվում, իսկ խորհրդարանական լսումներ կլինեն աշնանը լիագումար նիստերի ժամանակահատվածում։ Նա չպարզաբանեց, թե ինչ խնդրի շուրջ չէին կարողանում համաձայնության գալ Երվանդ Զախարյանի հետ։

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նույնպես դժգոհեց, ինչին ի պատասխան՝ Վարդան Այվազյանը հորդորեց հիշել տելեվիզորի անեկդոտը։ Երվանդ Զախարյանն էլ հայտարարեց, թե համաշխարհային բանկի ներկայացուցիչն իր զեկույցը կներկայացնի դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության։

Տեսանյութեր

Լրահոս