Բաժիններ՝

ԱՄՆ-ը ու Թուրքիան համատեղ կպայքարեն ԴԱԻՇ-ի դեմ

ԱՄՆ-ը հաստատել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ համատեղ արշավ սկսելու վերաբերյալ, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ կոալիցիան «մեծ ջանքեր է ներդնելու ու ավելի ակտիվ է գործելու սահմանամերձ հատվածներում»:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ղեկավարել Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին հասցված թուրքական ավիահարվածները:

Քրդերը, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ, մեղադրում են Թուրքիային իրենց դիրքերը գնդակոծելու մեջ:

Նրանց խոսքով՝ Թուրքիայի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ միայն շղարշ է իրենց զինված խմբավորումների դեմ պայքարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս