Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու հարցով որոշում կայացնելու համար
Երևանի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը, ով քննում է Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավոը որոշում կկայացնի նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ։
Նշենք, որ այսօր Տիգրան Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, և քննիչը միջնորդությամբ դիմել էր դատարան՝ խնդրելով կալանավորել նրան։