Բաժիններ՝

Աշխարհի ամենատարօրինակ 10 կանայք. անընդհատ աճող ոտքեր, երրորդ կուրծք և մեկ մարմին` երկու գլխի համար

Գեղեցիկ սեռի այս անսովոր ներկայացուցիչները հայտնի են աշխարհի տարբեր անկյուններում:

1. Ալիշա Հեսլերը երկար ժամանակ հայտնի էր՝ որպես աշխարհի միակ կինը, ով ունի 3 կուրծք: Դրա շնորհիվ նա ստացավ հաղորդավարուհու աշխատանք MTV-ում: Սակայն պարզվեց, որ 3 կրծքերի պատմությունը ոչ այլ ինչ է, քան խաբեություն: Խաբեբային բացահայտեցին ամերիկյան Tampa օդանավակայանում, որտեղ նրա ուղեբեռում հայտնաբերվեց հենց այն երրորդ կուրծքը, որը, պարզվեց, արհեստական էր: 11377254_1560500497539419_4552671421311244999_n_640x681

2. Էբիգեյլ և Բրիթանի Հենսելներն ունեն մեկ իրան, երկու ձեռք, երկու ոտք և երեք թոք: Յուրաքանչյուրն ունի իր սեփական սիրտը և ստամոքսը, բայց դրանց միջև արյան մատակարարումն ընդհանուր է: Երկու ողնուղեղները վերջանում են մեկ կոնքում, իսկ իրանից ներքև նրանց բոլոր օրգանները նույնն են:

Քույրերից յուրաքանչյուրը վերահսկում է իր կողմում գտնվող ձեռքը և ոտքը, և նրանցից յուրաքանչյուրը հպումներ զգում է միայն իր հատվածի վրա: Նրանք սովորել են ոչ միայն վազել, քայլել, հեծանիվ և ավտոմեքենա վարել, այլ նաև նվագել դաշնամուր: abby-and-brittany-hensel_640x465

3. Մենդի Սելլարսը, Բրիտանիայի բնակչուհին, ունի աշխարհի ամենամեծ ոտքերը: Նրա ոտքերը 90 սմ են և կշռում են 95 կգ: 136830_640x893

4. Էլիսանի Սիլվիան աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկն է: Նրա հասակն է 206 սմ: Հարկ է նշել, որ աղջիկն այդ հասակին հասել է 14 տարեկան հասակում: wtt3_640x778

5. Վալերիա Լուկիանովան բնակվում է Օդեսայում: Նա հայտնի է՝ որպես «կենդանի Բարբի»: Նա խիստ վրդովվում է նման բնորոշումից` բացատրելով, որ նա կատարել է ընդամենը մեկ պլաստիկ վիրահատություն (կրծքի մեծացում), իսկ նրա մարմնի մնացած հատվածները բնական են: 10401599_1438704429714572_390536366_n_640x640

6. Ջուլիա Գնուս: Նրա մարմինը ծածկված է ավելի քան 400 դաջվածքով: Դաջվածքներ նա սկսեց անել մաշկային հիվանդության պատճառով (նրա մաշկն այտուցվում էր արևի ճառագայթներից): Նա որոշեց չդիմել պլաստիկ վիրաբույժներին, փոխարենը՝ այրվածքի հետքերը ծածկեց դաջվածքներով: jpg_03_640x504

7. Չարիտի Պիրսը ճանաչվել է աշխարհի ամենածանր կին: Նրա քաշն է 347 կգ: Չնայած այս քաշին և գրեթե անշարժ ապրելակերպին, Չարիտին գտել է իր սիրուն և որոշել է նիհարել, որպեսզի ինքնուրույն հասնի խորանին: charity-pierce-8_01_640x426

8. Ատլանտայում ապրող Էննի Հոկինս-Թերներին է պատկանում աշխարհի ամենամեծ բնական կուրծքը: Նրա «հարստությունը» կազմում է 177,8 սմ: Կինն ասել է, որ հիացած է իր կրծքով և չի պատրաստվում փոքրացնել: 170914_640x961

9. Աշա Մենդելային են պատկանում աշխարհի ամենաերկար վարսերը՝ 16,7 մ, որը գերազանցում է սովորական ավտոբուսի երկարությունը: 545826_10151546548057494_1611104657_n_640x454

10. Իոտի Ամգեն դերասանուհի է, ապրում է հնդկական Նագպուր քաղաքում: Նա աշխարհի ամենացածրահասակ կինն է. հասակը` 62,8 սմ, քաշը` 5,2 կգ: 1_1_640x789

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս