Նոր iPhone-ի չափսն անփոփոխ կմնա
Համացանցում են հայտնվել արտադրության փուլում գտնվող iPhone 6S-ի դիմային մասի լուսանկարները: Լուսանկարները հրապարակել է ֆրանսիական Nowhereelse ռեսուրսը, որը հայտնի է տեղեկության արտահոսքի հավաստիությամբ:
Լուսանկարներից երևում է, որ Apple-ի նոր սմարթֆոնի չափերը նույնական են լինելու iPhone 6-ին: Աղբյուրը, սակայն, նշում է, որ տեղեկությունն այն մասին՝ արդյոք ներդրվելո՞ւ է շափյուղայի ապակի ու ForceTouch համակարգ, թե՞ ոչ, դեռ չկա:
Ռեսուրսի հիմնադիր Սթիվ Հեմերշտոֆերի խոսքով՝ iPhone 6S-ը կստանա գրեթե երկու անգամ ավելի շատ օպերատիվ հիշողություն՝ համեմատած նախորդ մոդելի հետ, ինչպես նաև 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ: