Իսպանացի մոնարխիստները հանդես են եկել ի պաշտպանություն նախկին միապետի կիսանդրու
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/king_1632369c.jpg)
Մոնարխիստները դատապարտել են երկրի նախկին թագավոր Խուան Կառլոսի կիսանդրին քաղաքային ռատուշայի հրապարակից հեռացնելու Բարսելոնի նոր քաղաքապետի որոշումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգոլյոն Բարսելոնի քաղաքապետի որոշումն անվանել է «չափազանց տհաճ»:
Ինչպես հիշեցրել է Ադա Կոլաուն, Խուան Կառլոսը անցած տարի հրաժարվել է գահից ու այլևս միապետ չէ: Մինչ այդ, քաղաքապետի նախաձեռնությունը վարակել է իսպանական ևս մի քանի քաղաք:
Իսպանական օրենքների հgամաձայն՝ քաղաքային ադմինիստրացիայի շենքի մոտ պետք է տեղադրվի երկրի ղեկավարի արձանը: