Բաժիններ՝

Կարլ Լագերֆելդը ստեղծել է աշխարհի ամենաթանկ մուշտակը

Լագերֆելդի ստեղծագործությունը սարսափի առջև է կանգնեցրել կենդանիների պաշտպաններին:

Ոճաբան Կարլ Լագերֆելդը, ով արդեն երկար տարիներ ղեկավարում է Chanel և Fendi նորաձևության տները, գիտի, թե ինչպես է պետք ստեղծել աշխարհի ամենաթանկ իրերը:

Աշխարհի ամենաթանկ մուշտակը ցուցադրվել է Fendi 2015 աշուն-ձմեռ հավաքածուի շոուի ժամանակ: Մուշտակի ստեղծման համար պահանջվել է 36 սամույրի (соболь) մորթի: Ոճաբանի մտահաղացման համաձայն, 1 մլն եվրո արժողության մուշտակը պետք է այնպիսի տեսք ունենար, ասես լուսավորված է լուսնի լույսով (այդ նպատակով, մորթին ենթարկվել է հատուկ վերամշակման):

Կարլ Լագերֆելդի ստեղծագորությունը սարսափեցրել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությանը: Մուշտակն արդեն ունի անվանում` «բարձր սարսափ» (haute horreur):

«Fendi-ի ղեկավարությունը պետք է ամոթ զգա այս մորթյա սարսափի և նրա համար, որ նրանք վարձել են Կարլ Լագերֆելդին, ում դուր է գալիս դիակների տարբեր հատավծներ օգտագորղել իր հավաքածուների մեջ: Եկել է նոր ոճաբանների և նորարարկան տեխնոլոգիաների ժամանակը, ովքեր կաշխատեն առանց արյան և առանց «տատիկի հագուստների»,- հայտարարել է PETA-ն:

84e49c3dd8bdd5a0a73a79ff97715d10_cropped_630x350_640x356
Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս