Քիմ Քարդաշյանի նոր՝ ֆուտուրիստական ֆոտոսեսիան
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Hype էներգետիկ ըմպելիքի համար արված նոր՝ անսովոր ֆոտոսեսիայի համար, հայտնում է korrespondent.net-ը:
Լուսանկարներն արվել են մինչ 34-ամյա Քիմ Քարդաշյանի կողմից իր երկրորդ հղիության մասին հայտարարելը:
Լուսանկարներից անզեն աչքով էլ երևում է, որ նա ավելի նրբակազմ է, քան հիմա: Ընդ որում՝ նրա իրանը կորսետով ձգված է, ինչը ավելի արտահայտիչ է դարձնում Քարդաշյանի իրանը:
Քարդաշյանը լուսանկարներում ներկայանում է մի քանի կերպարով, որոնք արմատապես տարբերվում են իրարից: