Աշխարհի ամենաթանկ իրերը
Պատկերացրեք աշխարհի ամենաթանկ իրերը: Ի՞նչ կարող են դրանք լինել: Ոսկի՞, ադամա՞նդ, հերոի՞ն: Այո: Դուք ճիշտ եք: Սակայն սրանք ընդամենը մի փոքր մասն են: Այսօրվա դրությամբ գոյություն ունեն մեծաքանակ, խելահեղ թանկ մետաղներ, քարեր, մթերքներ և այլ իրեր, որոնք օգտագործվում են մեր կյանքի տարբեր բնագավառներում:
1. Սպիտակ տրյուֆել. 1գ-5 դոլար:
Սպիտակ տրյուֆելը սեզոնային սունկ է, որը կգեղեցկացնի իր ներկայությամբ յուրաքանչյուր ճաշատեսակ:
2. Շաֆրան. 1գ-11.13 դոլար:
Շաֆրանը կրոկուսի դեղին կամ կարմիր, փոշով ծածկված թերթիկներն են: Շաֆրանը հարյուրամյակներ շարունակ որպես համեմունք օգտագործվում է ոչ միայն խոհարարության մեջ, այլ նաև բժշկության:
3. Իրանական թառափի խավիար. 1գ-35 դոլար:
4. Ոսկի. 1գ-38.81 դոլար:
Ոսկին օգտագործվում է ոչ միայն ոսկերչական արվեստում, այլ նաև որոշ թանկ ճաշատեսակներում և կոսմետիկ միջոցներում:
5. Ռոդիում. 1գ-45 դոլար:
Հիմնականում օգտագործվում է մեքենաշինության մեջ:
6. Պլատին. 1գ-48 դոլար:
7. Ռնգեղջյուրի եղջյուր. 1գ-55 դոլար:
Շատերը պնդում են, որ ռնգեղջյուրի եղջյուրը կարող է բուժել քաղցկեղը:
8. Քսուք «դե լա Մեր». 1գ-70 դոլար:
Ասում են, որ ՆԱՍԱ-ի բժիշկներից մեկը սկզբնապես ստեղծել է այս քսուքը` որպես միջոց` մաշկային այրվածքների դեմ: Այսօր այս քսուքն օգտագործվում է ծերության դեմ պայքարելու համար:
9. Հերոին. 1գ-110 դոլար:
Բարձր որակի հերոին: Իհարկե, տարօրինակ է հնչում: Չնայած այս թմրանյութը շատ կյանքեր է խլում, միևնույն է, մնում է ամենահայտնիներից մեկը:
10. Մետամֆետամին. 1գ-120 դոլար:
Եվս մեկ հայտնի թմրամիջոց:
11. Քրեք. 1գ-մինչև 600 դոլար:
Քրեքը շատ ծանր, վտանգավոր և խելահեղ թանկ թմրամիջոց է, որը ստացվում է կոկաինից:
12. ԼՍԴ. բյուրեղային վիճակում՝ 1գ-3000 դոլար:
Շատ հայտնի էր 60-ական թթ. հիպիների շրջանում: Առաջացնում է վիզուալ տեսիլքներ:
13. Պլուտոնիում. 1գ-4000 դոլար:
Ատոմային արդյունաբերությունը պլուտոնիումն օգտագործում է՝ որպես տիեզերական հրթիռների կառուցման նյութերից մեկը: Այն օգտագործվում է նաև ատոմային զենքի մեջ:
14. Տաաֆֆեիտ. 1 կարատը (0.2 գ)-2500-20.000 դոլար:
Տաաֆֆեիտը միլիոն անգամ հազվագյուտ է, քան ալմաստը: Հիմնականում գտնվում է Շրի-Լանկայում: Օգտագործվում է միայն ոսկերչության մեջ:
15. Տրիտիում. 1գ-30.000 դոլար:
Ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ, որն օգտագործվում է լուսավորման աղբյուրներում, օրինակ` բոլորիս քաջ հայտնի գրությունում:
16. Ալմաստ. 1գ-65.000 դոլար:
Օգտագործվում է ոսկերչության և կտրող գործիքների մեջ:
17. Պեյնիտ. 1կարատ (0.2 գ)-300.000-600.000 դոլար:
Մոլորակի ամենահազվագյուտ քարն է: Քարը 1950թ. հայտնաբերել է բրիտանացի Արթուր Պեյնը` Հյուսիսային Միանմեում:
18. Կալիֆոռնիում 252. 1գ-27 մլն դոլար:
Օգտագործվում է հիմնական այլ նյութեր փնտրելիս: Կարող է օգնել գտնել ոսկու և արծաթի հանքեր, ինչպես նաև չափել նավթի և ջրի մակարդակը:
19. Հականյութ. 1գ-100 տրիլիոն դոլար:
Այս ամենը ենթադրական է, քանի որ մարդկությունը չի սովորել օգտագործել հականյութը` իր կարիքների համար: Բայց ենթադրյալ` սա վառելիքի տեսակ է` հեռավոր տիեզերական ճանապարհորդությունների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը