Մարզային ճանապարհները կբարելավվեն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին որոշվել է հատկացնել 973,208.0 հազար դրամ:
Մեկ այլ որոշումով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35,000.0 հազ. դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաև պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները: Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7,000.0 հազար դրամ:
Գործադիրը գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշման ընդունմամբ հնարավորություն է ստեղծել ապահովել թվային հեռուստատեսային ազդանշանների ընդունիչ սարքերի ձեռքբերման ընթացակարգի կայացումը: