Բաժիններ՝

«Ես կանչով պետծառայող չեմ». Սաակաշվիլին հրաժարվել է դառնալ Մոլդովայի վարչապետ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը կարող է նշանակվել Մոլդովայի վարչապետ, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Մոլդովայի Բելցա քաղաքի ղեկավար Ռենատո Ուսատին հայտնել էր, որ Մոլդովայում պատրաստվում է որոշում Սաակաշվիլիին երկրի վարչապետ նշանակելու մասին:

Նա հայտնել էր, որ Սաակաշվիլին արդեն ստացել է համապատասխան թույլտվությունը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից, ինչպես նաև տվյալ հարցը համաձայնեցվել է ԱՄՆ Պետդեպի հետ:

«Ես շատ եմ համակրում Մոլդովային ու հաջողություններ եմ ցանկանում, սակայն ես կանչով պետծառայող չեմ: Ես Ուկրաինայում եմ այն պատճառով, որ սիրում եմ այս երկիրը ու այն Վրաստանի պես իմ տունն եմ համարում ու առանց տատանվելու, եթե հարկ լինի, պատրաստ եմ կյանքս տալ: Այնպես որ, ոչ մի պաշտոն այլ երկրում ինձ չի գրավում»,-գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031