Տեսչական ստուգումները կկասեցվեն
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Hovik-Abrahamyan.jpg)
Այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց տեսչություններ ունեցող պետական մարմինների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը։
«Պետք է ականջալուր լինենք տնտեսվարողներին»,- ասաց Հ. Աբրահամյանը։ Ըստ նրա ստուգումները պետք է կասեցնել շուրջ կես տարով։