«Հրազդանը»՝ կալանքի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Այս մասին դեռևս հունիսին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Ու մինչ ընկերության սեփականատերերը փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, նոր դատական հայցեր են ներկայացվում Ա. Աղաբաբյանի դեմ:

Այս անգամ էլ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն է դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրազդան» մարզադաշտից 8 մլն դրամ բռնագանձելու պահանջով: «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն միջնորդել է դատարանին արգելանք դնել «Հրազդան» մարզադաշտի գումարների և գույքի վրա: Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է միջնորդությունը, և կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել»:

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031