Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարտահանձնի թուրք հայտնի հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին կարտահանձնեն, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Թուրք աստվածաբանի դեմ քրեական գործ է հարուցվել Իսրայելի բնակիչ Միլանա Գորենշտեյնի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ սա այն նույն կինն է, ով քրեական գործ է հարուցել ռուս գործարար Գերման Ստերլիգովի ու նրա փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ:

Տեղեկության համաձայն՝ մոտակա ամիսներին Ֆեթուլլահ Գյուլենը կարող է հիմնավորվել Հարավային Աֆրիկայում:

«Հիզմեթ» շարժման ղեկավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրները հայտնում են, որ շարժման առաջնորդները արդեն նոր վայր են որոնում Յոհաննեսբուրգում իրենց կենտրոնակայանի համար:

Հատկանշական է, որ շարժման անդամները արդեն հանդիպում են ունեցել ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի հետ, որը մերժել է նրանց առաջարկը: «Հիզմեթը» մտադիր է թեկուզ ստանալ Գյուլենի համար կեցության իրավունք՝ խոստանալով ՀԱՀ-ի ղեկավարությանը բազմամիլիոնանոց ներդրումներ:

Թուրքիայի ղեկավարությունը երկար տարիներ է փորձում հասնել Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա: Եթե նրան արտահանձնեն, ապա Թուրքիայում նա կենթարկվի քրեական պատասխանատվության գյուլենականների ցանցի կազմակերպման համար: Հիշեցնենք, որ գյուլենական շարժումն իր դպրոցներն ունի աշխարհի 160 երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս