Բժիշկները առաջին անգամ երեխային 3D տպագրած գանգ են փոխպատվաստել
Չինաստանում գանգի փոխպատվաստման յուրահատուկ վիրահատություն է կատարվել:
Չինացի բժիշկները աշխարհում առաջին անգամ 3 տարեկան աղջկան 3D տպագրած գանգ են փոխպատվաստել, որը ամբողջովին փոխարինել է երեխայի ոսկորները, հայտնում է The Daily Mail-ը:
Պրոթեզը գիտնականների կողմից տպագրվել է տիտանի համաձուլվածքից: Վիրահատության ընթացքում բժիշկները երեխայի գլխից հեռացրել են հեղուկը և գանգին վերադարձրել են նրա նորմալ չափերը: Վիրաբույժների խոսքերով, վիրահատությունը հաջող է անցել և շատ շուտով Խան Խանի առողջությունը կվերականգնվի:
Երեխան տառապել է հիդրոցեֆալիյա հիվանդությամբ, որի ժամանակ գլխուղեղի մեջ ավելորդ հեղուկ է հավաքվում: Դրա պատճառով երեխայի գլուխը 4 անգամ մեծ է եղել նորմալ գլխի չափերից, իսկ քաշը կազմել է երեխայի ամբողջ քաշի կեսը:
Ավելի վաղ հայտնել էին, որ իտալացի գիտնականը պատրաստվում է կատարել երեխայի գլխի փոխպատվաստում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը