Ծգլի, Գաստիկի և Տլեի կալանքի ժամկետը երկարացվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ այսօր 2 ամսով երկարացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունների գործով երեք մեղադրյալների՝ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե), Վահան Հակոբյանի (Գաստիկ) կալանքի ժամկետը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Լուսինե Սահակյանը: Փաստաբանն ասաց, որ որոշման մեջ համաձայն չեն, այն պատրաստվում են բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Նշենք, որ կրակոցների հետևանքով մահացել էր երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։