ՀՅԴ-ում դիլխոր են, որ հայտնվել են քցված վիճակում. «ՉԻ»

«ՉԻ»-ին գրում է. «Նոր սահմանադրության նախագծից դժգոհ են ոչ միայն րնդդիմադիր կուսակցությունները, այլև Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների հարցում «կոնսոլիդացված» ՀՅԴ-ն։ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների պնդմամր, ՀՅԴ-ականները պարզապես անակնկալի են եկել նոր սահմանադրության տեքստին ծանոթանալուց հետո։

ՀՅԴ-ականները չեն սպասել, որ փորձ կարվի օրենքով հաստատել մեկ քաղաքական ուժի մենաշնորհը խորհրդարանում, իրենք միանգամայն այլ հույսեր ու ապագա խորհրդարանում ներկայացվածության այլ քանակի մասին էին մտածում։

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն, «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնության չի ձևավորվամ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»։

Սա ենթադրում է, որ կուսակցություններից մեկը՝ ՀՀԿ-ն, օրենքով կունենա մեծամասնություն, իսկ մյուս կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում կլինի ձևական։ Ի դեպ, պատահական չէ, որ սահմանադրության նախագծի հրապարակումից անցել 3 օր, սակայն ՀՅԴ-ականները որևէ տեսակետ չեն հայտնել այդ կապակցությամբ. ՀՅԴ-ն այս օրերին անցել է ընդհատակ։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս