«Սահմանադրական հանրաքվեն կայանալու դեպքում Սերժ Սարգսյանը ընդամենը ՀՀԿ նախագահ է մնալու». Վահրամ Բաղդասարյան. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն կայանալու դեպքում Սերժ Սարգսյանը ընդամենը ՀՀԿ նախագահ է մնալու։
Մեր թղթակցի հարցին՝ արդյո՞ք նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում ՍերԺ Սարգսյանի հայտարարությունը, որ սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի հավակնելու Աժ նախագահի պաշտոնին, նշանակում է, որ Սարգսյանը հեռանալու է քաղաքականությունից, Բաղդասարյանը պատասխանել է.
«Մարդը պարտադիր պետք է պաշտո՞ն ունենա, որ մնա քաղաքականության մեջ»։
Մինչ այդ՝ «Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում չի հավակնի ոչ երկրի վարչապետի և ոչ էլ երկրի նախագահի պաշտոնին։ Այսինքն՝ հանրաքվեն կայանալու դեպքում ենթադրվում է, որ Սարգսյանը պարզապես ՀՀԿ նախագա՞հն է մնալու հաշվի առնելով նրա հայտարարությունները հարցին Բաղդասարյանը պատասխանել է.
«Ես խնդրում եմ, ենթադրություններ չանենք, ինքը արել է հայտարարություններ այնքանով, որքանով արել է։ Այսինքն՝ ի՞նչ է, ասի, որ ընդհանրապես ոչնչով չի՞ զբաղվելու»»։
Կարդացեք թերթի այսօրվա համարում։