Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել և նա չի կարողանում վերադառնալ ԼՂՀ
Քրեական գործ է հարուցվել բիզնեսմեն և Ռուսաստանի ամենահայտնի ֆերմեր Գերման Ստերլիգովի և նրա փաստաբան Արթուր Այրապետովի նկատմամբ: Ինչպես անձամբ «360 Подмосковье» հեռուստաալիքին հայտնել է Այրապետովը, հայտարարությունը արդեն տրված է դատարան, իսկ նման դեպքում ավտոմատիկորեն քրեական գործ է հարուցվում:
«Անձնական բնույթի հայտարարություն է տրվել Գերման Լվովիչի և իմ` փաստաբանի նկատմամբ: Երբ նման հայտարարություն է տրվում դատարան, գործը հարուցվում է ավտոմատիկորեն: Զրպարտության վերաբերյալ գործում, մասնավորապես, մեղադրվում են Ստերլիգովը և ես: Համաձայն համաշխարհային դատական շրջանին տված հայտարարության` մասնավոր բնույթի գործը հարուցվում է ավտոմատիկորեն»,- ասել է Այրապետովը «360 Подмосковье» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Փաստաբանի խոսքերով, գործի հարուցումը նախաձեռնել է Միլանա Գորենշտեյնը, ով ներկա պահին ապրում է Իսրայելում: Իսրայելական կողմին համաձայնվել է պաշտպանել հայտնի ադրբեջանցի փաստաբան, որի անունը սակայն չի հրապարակվում:
«Հայցը ներկայացրել է Իսրայելի քաղաքացին, ով մշտական բնակվում է Թել-Ավիվում: Բացի դրանից, ինձ փաստաբանի կոչումից զրկելու պահանջով հայտարարություն է ներկայացվել Մոսկվա քաղաքի փաստաբանների պալատ»,- հավելել է Այրապետովը:
Սրա հետ կապված, բիզմեսմենի մոտ Մոսկվայից դուրս գալու պրոբլեմներ են առաջացել, ուր նա վերադարձել էր Լեռնային Ղարաբաղից մի քանի օր առաջ` որոշ գործեր հարթելու համար: Ղարաբաղում են մնացել Ստերլիգովի ընտանիքը` կինը և երեխաները:
«Զրպարտության հետ կապված քրեական գործ: Ինչպես բացատրեց պրն Այրապետովը, դա իրավաբանական մեխանիզմներ է տալիս արգելելու իմ` Ռուսաստանից Ղարաբաղ մեկնելը այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում է քրեական գործը: Այսինքն իմաստը հիմնականում սրանում է»,- ասել է Ստերլիգովը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը