![](/banners/BeFunky-design.jpg)
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Կիկո Կասիլյայի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/kasilya.jpg)
«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալին» հաջողվել է համաձայնության գալ կատալոնական «Էսպանյոլի» հետ իսպանացի դարպասապահ Կիկո Կասիլյայի տրանսֆերի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ Կասիլյան մադրիդցիների հետ կկնքի 4 տարվա պայմանագիր և թիմին կմիանա Ավստրալիայի ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Հենց սրա համար էլ կատալոնական ակումբը կստանա 6 մլն եվրո։
Հաղորդվում է նաև, որ «Ռեալ Մադրիդը» վարձավճարով «Էսպանյոլին» կտրամադրի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին։
Սիրարփի Աղաբաբյան