Բաժիններ՝

Ինչո՞ւ է որոշվել նաիրիտցիների իրավունքը զիջել «Նաիրիտ 2»-ին

 

Նաիրիտցիները բավականին քաոտիկ դրության մեջ են հայտնվել: Թեև արդեն շատերը ստորագրել են «Նաիրիտ 2»-ի հետ իրենց չվճարված աշխատավարձի կուտակման պատճառով տույժերի ու տուգանքների իրավունքը (օրական 0.15%) զիջելու համաձայնագիրը, սակայն հարցականները դեռ շատ են: Եվ գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ ամբողջությամբ կստանան իրենց գումարը:

Ժամկետների առումով նաիրիտցիներն այնքան սուղ վիճակում են, որ փաստաբանի հետ խորհրդակցելու ժամանակ էլ չունեն, մյուս կողմից էլ բանվորությունը ֆինանսապես բարվոք վիճակում չէ և, այսքան ժամանակ գումարի սպասելով, կողմ են նաև դրա որոշ մասը ստանալուն:

Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է որոշվել նաիրիտցիների իրավունքը զիջել «Նաիրիտ 2»-ին և ոչ թե անմիջապես «Նաիրիտ գործարանին»: Եթե զիջեին գործարանին, ապա դա հասկանալի կլիներ, կնաշանակեր, որ այդ մասով զրոյացնում են պարտքը: Մինչդեռ «Նաիրիտ 2»-ը լիովին իրավունք կունենա հետագայում գործարանից պահանջել ամբողջ պարտքը՝ թե´ մայր գումարը և թե´ տույժերը: Իսկ միայն տույժերն արդեն զգալի, գրեթե աշխատավարձի մայր պարտքին համարժեք մեծություն են կազմում՝ շուրջ 5 մլրդ դրամ: Այսինքն, հնարավոր է, սա որոշ անձնաց համար հավելյալ փող աշխատելու տարբերակ է:

Ամեն դեպքում նաիրիտցիները վճռական են տրամադրված և մինչև հուլիսի 30-ը ողջ պարտքը չստանալու դեպքում կրկին դուրս կգան բողոքի՝ կառավարության շենքի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս