Բաժիններ՝

Ճայը զբոսաշրջիկներից խլել է տեսախցիկն ու վիդեո նկարահանել

Ծովային ճայը Իսպանիայի Սյես կղզիներում գերմանացի զբոսաշրջիկներից խլել է տեսախցիկն ու նկարահանել Ալտանտյան լողափը պատկերող մի տեսարան: Նկարահանման վերջում թռչունը անձամբ է հայտնվում կադրում, հայտնում է Rosbalt-ը:

Մարտին Լոզանո անունով ճանապարհորդը զբոսնում էր ափին ու որոշեց նկարահանել ճային, որը նրան ծիծաղելի էր թվում:

Նա տեսախցիկը տեղադրել էր թռչնից ոչ հեռու: Մի քիչ մտածելուց հետո թռչունը խլում է տեսախցիկը ու մի փոքր զբոսանք կատարում դրանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս