«Գաղտնալսումները չեն պարունակում որևէ նյութ, որը հնարավորություն տար անգամ կասկածել, որ Արա Բուդաղյանը կապ ունի այդ դեպքերի հետ». փաստաբան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու մասին որոշումը. առայժմ վերաքննիչ դատարանից լուրեր չունեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը;
Անդրադառնալով գործի շրջանակներում արված գաղտնալսումներին՝ Հայկ Ալումյանն ասաց. «Այդ գաղտանլսումներն իրենց մեջ չեն պարունակում որևէ այնպիսի նյութ, որը հնարավորություն տար անգամ կասկածել, որ Արա Բուդաղյանը կապ ունի այդ դեպքերի հետ: Ավելին, մյուս երեք կալանավորվածների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ են ներկայացվել: Ես, որ կարդում եմ այդ գաղտնալսումները, այդ գաղտնալսումները նույնպես Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կատարված կրակոցների հետ որևէ կերպ կապել հնարավոր չէ»: