Բաժիններ՝

Սթափեցնող 20 փաստեր մահվան մասին

Մահն անխուսափելի է, և մենք բոլորս մի օր պետք է նայենք նրա դեմքին: Եթե միայն ինչ-որ մեկը չստեղծի անմահության կենսահեղուկ:

Դա այն պահն է, երբ կարելի է ասել, որ ամեն ինչ վերջացած է: Բայց կան նաև այնպիսիները, որոնք հավատում են, որ դա կյանքի մի էտապ է, և մահվանից հետո տեղի է ունենում ռեինկարնացիա: Ինչ էլ որ լինի: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մահվան մասին:

1. Ձախլիկները միջինը 3 տարի ավելի շուտ են մահանում, քան աջլիկները: 1b94305c8480fc2479e62d49b7f23abf_640x427

2. Բժշկի անփույթ ձեռագիրը տարեկան սպանում է ավելի քան 700 մարդու: 4dad5dd8df27e9273849e2f0c46e286a_640x439

3. Մահացածի մարմնի թաղման ավանդույթn առաջացել է 350.000 տարի առաջ: Նեանդերթալցիները թաղում էին մահացածներին, ինչպես մարդիկ: ad8b34a345d3a0e1612c2502af497314_640x405

4. Ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինչ-որ մեկն ինքնասպանություն է գործում: inqnaspanutyun_640x394

5. Շնաձկները տարեկան 12 մարդ են սպանում: Իսկ մարդիկ շնաձուկ 1 ժամում սպանում են 11.417: akula_640x401

6. Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մահացել է ավելի քան 100 մլրդ մարդ: 005dbd71bc4c56425d673f8647219021_640x480

7. Իտալուհի սերիական մարդասպան Լեոնարդա Չիանչուլլին իր զոհերի մարմիններից կեքս էր պատրաստում և առաջարկում էր հյուրերին: 1aa77fc0567abdd992a9fdf503f873a9_640x501

8. Մոտ 153 հազար մարդ կմահանա Ձեր ծննդյան օրը: 9ed1b43f2b603f9663965057d7ff5e31_640x426

9. Էվերեստ լեռան վրա գտնվում են մոտ 200 մահացածների դիակներ, որոնք հիմա` դեպի գագաթը տանող ճանապարհին կատարում են կողմնորոշիչի դեր: everest_640x399

10. Մարդ ավելի շուտ կմահանա բաղնիքում սայթաքելուց, խեղդվելուց կամ շանթահարումից, քան տեռորիստի ձեռքից: 7c479b3da23c0042b6efd87254409afa_640x397

11. Մարդ ավելի շուտ կմահանա նրանից, որ գլխին կընկնի կոկոսը, քան նրանից, որ նրա վրա կհարձակվի շնաձուկը: 52847654669f57761e1ada19d59ba0ae_640x432

12. Հին հույն փիլիսոփա Խրիսիպիոսը մահացել է ծիծաղից` այն բանից հետո, երբ հետևում էր ավանակին, որն ալկոհոլ օգտագործելուց հետո փորձում էր թուզ ուտել: a4cc1c5fa9b7079fc785331cc50b65ad_640x589

13. Մահվանից 3 օր հետո այն ֆերմենտները, որոնք յուրացնում էին Ձեր ընթրիքը, սկսում են յուրացնել Ձեզ: 95d1d0f1f94d764c79d3e35a6b1e847b_640x425

14. Ամեն րոպե Ձեր 35 մլն բջիջներ մահանում են: 0c60939a1907129b370747293d1814e7_640x463

15. Ամեն 90 վայրկյանը մեկ մահանում է 1 կին` հղիության կամ ծննդաբերության ժամանակ: 1791bcf824a68bcb4ec96307905c6cba_640x473

16. 1923թ. ծնված խորհրդային տղամարդկանց 80 տոկոսը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: f43175e2d1cc401368598d47032f149b_640x447

17. Խաչելությունը մինչ օրս Սուդանում համարվում է պատժի պաշտոնական ձև: 40dc401046aec18ff4c52c511fc6ff23_640x480

18. Երբ մարդ մահանում է, ամենավերջում իր գործառույթներն է դադարեցնում լսողությունը: 70dbe72638f6f8d2f5c453aef02fe7ee_640x425

19. Մադագասկարում մարդիկ Ջամադիխանա կոչվող արարողության ժամանակ հողից հանում են իրենց հարազատների դիակները, պարում են նրանց հետ փողոցներում, ապա սավանները փոխելով` նորից թաղում են: 12391e6b1ebdbd706860ccc576e67f4f_640x427

20. Մահվան բոլոր դեպքերում հիմնական պատճառը թթվածնի անբավարարությունն է: Այն առաջացնում է մկանային ջղաձգումներ կամ հոգեվարք: 8399ff3da9a695a71a4f5dca6f342ab2_640x443

 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս