Բաժիններ՝

Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ 27 մարդ է մահացել հրմշտոցի հետևանքով

Հնդկաստանի Ռաջամունդի քաղաքում՝ Անդխրա-Պրադեշ ու Տելանգանա կրոնական փառատոնի ժամանակ, 27 մարդ է մահացել հրմշտոցի հետևանքով, ևս 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է Yahoo News-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին ու իրավապահներին:

Փառատոնի ժամանակ հազարավոր մարդիկ են լողանում սրբազան Գոդավարի գետում:
Պաշտոնական աղբյուրները պնդում էին, որ զոհերի մեծ մասը եղել են կանայք, նրանց թվում՝ 15-ամյա մի աղջիկ:

Նշվում է, որ հրմշտոցն առաջացել է գետ մտնելիս, քանի որ շատերն են ցանկացել լողալ գետում բարենպաստ ժամանակահատվածում, ինչպես ենթադրում է ավանդույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս