Գագիկ Ծառուկյանը Նոր Հաճնում ևս մեկ եկեղեցի կբացի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է. «Հուլիսի 22-ին ժամը 17։00-ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցին կօծի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան։

Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցում բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկայնի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Նոր Հաճնի և Նուբարաշենում կառուցված եկեղեցիների զանգերը տեղադրվել էին 2014թ օգոստոսին, իսկ այս տարի ապրիլին բացվել էր Նուբարաշենի եկեղեցին։ Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին»,-գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի