Ովքեր են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուները
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուներն են ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հ. Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին որոշումը: