Բաժիններ՝

Քվենտին Տարանտինոն ցանկանում է նկարահանել կուլտային «Սպանել Բիլին» ֆիլմի շարունակությունը

Comic-Con փառատոնում Քվենտին Տարանտինոն հույս է տվել «Սպանել Բիլին» սերիայի երկրպագուներին՝ հայտարարելով, թե կցանկանար զբաղվել դրա շարունակության նկարահանմամբ:

«Երբեք մի ասա երբեք: Ես կցանկանայի աշխատել դրա վրա»,-ասել է Տարանտինոն:
Ռեժիսորը հավելել է, որ արդեն այդ գաղափարը քննարկել է գլխավոր դերակատարուհի Ումա Թուրմանի հետ:

Լրագրողները այլևս ոչ մի մանրամասն չեն կարողացել իմանալ ֆիլմի մասին:
Հիշեցնենք, որ «Սպանել Բիլին» ու «Սպանել Բիլին-2» ֆիլմերը լույս են տեսել 2003 ու 2004 թվականներին:

Ռեժիսորին ոգեշնչել էին արևելյան մարտարվեստները, իսկ ֆիլմերում գլխավոր դերակատարուհուն մարմնավորել էր նրա մուսան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս