Շահումով խաղերի ապարատը՝ ինքնասպանության պատճա՞ռ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է. «Մի քանի օր առաջ Արարատի մարզի Դարակերտ գյուղում դժբախտ դեպք է գրանցվել։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված են գտել Հայանիստ գյուղի 40–ամյա բնակիչ Յուրա Բ.–ին։ Յուրան աշխատել է նույն լցակայանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Պարզվում է վերջերս այդ գազալցակայանի մոտ տեղադրել են շահումով խաղերի ապարատներ, որը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլև լցակայանի աշխատակիցների, գլխավորապես՝ Յուրայի սիրելի զբաղմունքը։
Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլևս աշխատանքի չգալ։ Դեպքի օրը, անտեսելով վերադասի հրահանգը, Յուրան գնացել է աշխատանքի ու տարվել «կալոնկայի» օրվա հասույթը, խոսվում է, որ խոսքը մեծ գումարի մասին է։ Լուսադեմին նրան կկախված են գտել»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031