Ի՞նչ «սև» ճանապարհով է իր փողերը ձեռք բերել Գագիկ Բեգլարյանը. armlur.am
Armlur.am-ը գրում է. Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել և այդ ընթացքում հասցրել է մեծ գումարներ ետ գցել և այժմ հանդիսանում է ամենահարուստ նախարարներից մեկը: Մինչ նրա ունեցվածքի մասին տվյալներ հրապարակելը, ներկայացնենք, թե նախարարը նախկինում ինչ պաշտոններ է զբաղեցրել, որտեղից էլ պարզ է դառնում, թե ինչպես է ներկայիս նախարարն այդքան հարուստ դարձել:
Գագիկ Բեգլարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1993թ.` ընտրվելով Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: 2002-2008թ. եղել է Կենտրոն համայնքի թաղապետ և վերընտրվել է երկու անգամ (2005թ. և 2008թ): 2009-2010թ. եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 2012թ. մինչ օրս զբաղեցնում է տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը:
Հենց այդ տարիների ընթացքում էլ նախարարը կուտակել է իր «սև» միլիոնները: Իր ունեցվածքի մասին առաջին հայտարարագիրը Բեգլարյանը ներկայացրել է 2012թ.` նախարար դառնալու տարեթվին: Ըստ այդ տվյալների` պաշտոնը ստանձնելու պահին, Բեգլարյանը հայտարարել է մեկ հողամաս և մեկ բնակարան: Բեգլարյանը 2012թ. հայտարարագրում որպես դրամական միջոց նշել է 95 հազար դոլար և 282 մլն 961 հազար դրամ: Նա նշված տարում ունեցել է 1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձի շնորհիվ: dram1 Նախարարի կինը՝ Նունե Նիկոլյանն իր հաշվին ունեցել է 35 մլն 571 հազար դրամ եւ 3 մլն 601 հազար դոլար: Իսկ շահաբաժնից էլ ստացել է 8 մլն դրամի եկամուտ:
Նախարարի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հաշվին եղել է 71 մլն 500 հազար դրամ, 718 հազար դոլար և 85 հազար եվրո: Այս տարիների ընթացքում նախարարի ունեցվածքը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, 2014թ. տարեկան հայտարարագրում Բեգլարյանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն նրա ներկայացրած դրամական միջոցները բավական խոսուն են: Մասնավորապես, նախարարն իր հաշվին ունի 540 մլն 453 հազար դրամ և 92 հազար դոլար: Իսկ մեկ տարում նա վաստակել է 5 մլն դրամ: Նախարարի իրական ունեցվածքի մասին միայն պատկերացնել կարելի է:
Նախարարի կինն էլ հաշվետու տարում ձեռք է բերել 500 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն և 27 մլն դրամ արժողությամբ հողամաս: Բեգլարյանի կնոջ հաշվին այս պահին առկա է 30 մլն դրամ և 3 մլն 86 հազար դոլար: Իսկ հաշվետու տարում էլ շահաբժնից 20 մլն դրամ է վաստակել:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: