Բաժիններ՝

«Տոտենհեմը» Ֆերնանդո Լյորենտեի համար «Յուվենթուսին» առաջարկել է 15 մլն եվրո

Իսպանացի հարձակվողը մեծ մրցակցության պատճառով կարղ է հեռանալ Թուրինից:

Լյորենտեից բացի, «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ձեռքի տակ կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալվարո Մորատան, Մարիո Մանջուկիչը և Սիմոնե Ձաձան: Ֆերնանդո Լյուրենտեն այս խմբում, թերևս, ֆավորիտ չի համարվում:

Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, «Տոտենհեմն» իսպանացու համար «Ծեր Սենյորային» առաջարկել է 15 մլն եվրո:

Երկու տարի առաջ «Յուվենթուսը» պայմանագիր ստորագրեց Լյորենտեի հետ` որպես ազատ գործակալ: «Յուվենթուսի» կազմում անցկացրած 90 խաղում իսպանացին խփել է 27 գնդակ:

Լյորենտեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լիվերպուլը» և «Արսենալը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031