Փարիզի առևտրի կենտրոններից մեկում պատանդ վերցված աշխատակիցներն ազատ են արձակվել
8 մարդ, որոնք պատանդ էին վերցվել Փարիզի մերձակա Վիլնյովա-լա-Գարեն քաղաքի առևտրային կենտրոններից մեկում, ազատ է արձակվել, հայտնում է Lenta.ru-ն:
Ոստիկանության տվյալով՝ ոչ ոք չի տուժել: Ներկայում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում առևտրի կենտրոնում՝ փորձելով գտնել հանցագործներին:
Առևտրի կենտրոնում մարդկանց պատանդ էին վերցրել այսօր վաղ առավոտյան: 3 չարագործներն առևտրի կենտրոն էին մտել՝ խառնվելով աշխատանքի եկած աշխատակիցների առաջին խմբաքանակին: Զինված մարդկանց ներկայությունը խուճապ էր առաջացրել, չարագործները փակվել էին Primark-ի տարածքում՝ պատանդ վերցնելով այդտեղի աշխատակիցներին:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը, հարակից փողոցները փակվել էին: