Բաժիններ՝

10 տարբեր երկրների նախագահների աշխատասենյակները

Եթե Ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի տեսք ունեն պետությունների ղեկավարների աշխատասենյակները, ապա Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետևյալ հավաքածում: Ոչ. այս աշխատասենյակներից ոչ մեկում ոսկե գահ չկա:

1. Ռուսաստան:
Ռուսաստանի նախագահի աշխատասենյակը գտնվում է նրա նստավայրի գործնական մասի կենտրոնում: Աշխատասենյակը մեծ չէ և առավելագույնս հարմար է աշխատելու համար: Աշխատասենյակի պատերի երկայնքով դրված են գրապահարաններ` բացառիկ գրքերով, կենտրոնում գտնվում է աշխատանքային սեղանը, որի աջ և ձախ մասերում համապատասխանաբար դրված են Ռուսաստանի Դաշնության և նախագահական դրոշները, իսկ սեղանի վերևում կախված է երկրի զինանշանը:

11_640x640

2. ԱՄՆ:
Նախագահը որպես հիմնական աշխատավայր օգտագործում է Օվալ աշխատասենյակը: Հիմնականում նա ընտրում է Օվալ աշխատասենյակը` արտասահմանյան երկրների առաջնորդների հետ հանդիպումների համար, ինչպես նաև օգտագործում է այն հեռուստատեսային ուղերձների ժամանակ:

2_02_640x427
3. Ուկրաինա:
Նախագահն իր աշխատանքային հանդիպումների համար օգտագործում է 3 աշխատասենյակ` 128,8 քառակուսի մետր մակերեսով. աշխատասենյակ, ընդունարան` օգնականի աշխատատեղով և հանդիպումների համար նախատեսված սենյակ:

1_03_640x430
4. Գերմանիա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատասենյակը չափազանց համեստ տեսք ունի. ոչ թանկ սեղանի վրա դրված են միայն հեռախոսները, մոնիտորը, լամպը և գլոբուսը:

naxagahner (3)
5. Նիգերիա:
Նախագահ Մուհամադու Բուհարին` երդմնակալությունից հետո աշխատում է իր տան աշխատասենյակում:

2_05_640x427
6. Իրան:
Բավականին մինիմալիստական աշխատասենյակ: Սեղանի վրա միայն համակարգիչ է և գրենական պիտույքներ:

19_10_640x427
7. Արգենտինա:
Արգենտինայի նախագհ Քրիստինա Քիրշների աշխատասենյակը բավականին ներկայացուցչական տեսք ունի: Սեղանի վրա կան շատ գրքեր և տեղեկատուներ:

naxagahner (1)
8. Թուրքմենստան:
Դե իսկ, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ինչպես երևում է իր աշխատասենյակից, չի վստահում թղթին: Հետաքրքիր է, ինչի՞ համար են պետք նրան այդքան համակարգիչները:

1_07_640x430
9. Հունաստան:
Հունաստանի առաջնորդի աշխատասեղանին դրված է թղթի մի ամբողջ տրցակ, իսկ մեջքի հետևում երևում է շատ տպավորիչ գրադարանը: Ի՞նչ եք կարծում, Ալեքսիս Ցիպրասը կարդացել է արդյո՞ք այդ բոլոր գրքերը:

naxagahner (2)
10. Վիետնամ:
Թերևս ամենամինիմալիստական աշխատասենյակը պատկանում է Վիետնամի նախագահին: Կամ նա շատ հազվադեպ է լինում այնտեղ, կամ չի սիրում, երբ ինչ որ ավելորդ բան շեղում է իրեն կարևոր գործերից:

1_08_640x427

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս