Բաժիններ՝

Ավարտվել է վարորդների համաներման ժամկետը. ի՞նչ անել

2015թ. հուլիսի 9-ին լրացավ վարորդների համաներումը, որով նրանց տրվել էր 6 ամիս ժամանակ, որպեսզի վճարեն տուգանքների մայր գումարները:

Արդեն երկու օր է՝ ժամկետը լրացել է, և «Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վարորդները խուճապի մեջ են. «Զանգերն ու այցելությունները՝ մեր կազմակերպություն եռապատկվել են: Վարորդները հարցնում են՝ ի՞նչ անենք, լսել ենք, որ մեկ օրով, երկու օրով երկարեցրել են ժամկետը, բայց իրականում հուլիսի 9-ին ավարտվել է ու եթե այսօր վարորդները դատարանից վճարման կարգադրություններ ստանան՝ հնգապատկված տուգանքների չափերով և իրականում խախտում արած լինեն, ապա պետք է վճարեն հնգապատկված տուգանքը: Իսկ եթե խախտում չկա, ապա հակընդդեմ հայցով վիճարկվում է իրավաչափությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս