«Յուվենթուսը» նշանի տակ է առել «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեին
«Ծեր Սենյորան» փնտրում է Անդրեա Պիռլոյի փոխարինողին:
«Յուվենթուսը», որն այս ամառ կորցրեց Անդրեա Պիռլոյին, հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեի նկատմամբ: Իտալացին տեղափոխվեց MLS, և հիմա Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանի չեմպիոնները փնտրում են նոր փլեյ-մեյքերի:
Ինչպես հաստատում է Tuttosport-ը, թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Մարիո Գյոթսեին համարում է Պիռլոյի փոխարինման իդեալական տարբերակ:
Ավելի վաղ, մյունհենյան ակումբի ֆուտբոլիստի գործակալն իր դժգոհությունն էր հայտնել` Գյոթսեին տրամադրվող խաղային ժամանակի համար:
Անցած մրցաշրջանի ընթացքում, Մարիո Գյոթսեն անցկացրել է 48 հանդիպում, խփել է 15 գնդակ և կատարել է 3 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը