Տարածված տեղեկատվությունը զրպարտություն է. Անդրանիկ Նիկողոսյանի աշխատակազմի հայտարարությունը

Ռուսական դեղին կայքերում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում մեղադրվում է բռնի գործողություններ կատարելու մեջ, կատարյալ զրպարտության վառ օրինակ է: Այդ` մինչ այժմ անհայտ ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք և միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը:

Ցավալի է, որ հայկական զանգվածային լրատվամիջոցներն էլ, անտեսելով տեղեկատվության սկզբնաղբյուրի անվստահելի ծագումնաբանությունը, սենսացիայի փնտրտուքում շտապեցին արտատպել այդ անհեթեթությունը՝ առանց դրանում տեղ գտած մանրամասների ստուգման որևէ փորձ կատարելու:

Սա հակված ենք դիտարկելու իբրև Նիկողոսյանի անձի դեմ ուղղված տեղեկատվական արշավանքի ևս մեկ դրսևորում:

Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի աշխատակազմ
ք. Մոսկվա

Տեսանյութեր

Լրահոս