Բաժիններ՝

«Ի վերջո, անհարմար է, Աշոտյանը գիտության մարդ է, գոմաղբ է բերո՞ւմ». Վարդգես Գասպարին ավարտեց հացադուլը

Այսօր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ավարտեց երեկ սկսված իր հացադուլը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ՝ Պռոշյան -Դեմիրճյան խաչմերուկում Վ. Գասպարին երեկ հայտարարել էր, որ իր առանձնատան դիմաց արդեն մի քանի օր է` գիշերն ինչ-որ մեկը գոմաղբ է թողնում: Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ ինքը ամեն օր գալիս ու նույն վայրում իշխանությունների դեմ պաստառով կանգնում է:

Այսօր ժամը 12:00-ին ավարտելով իր հացադուլը՝ Վ. Գասպարին ասաց, որ ինքն ամեն դեպքում էլի գնալու է և նույն վայրում այդ նույն պաստառներով կանգնելու է, միայն թե հացադուլ չի կարող երկար անել, քանի որ աշխատում է: Վ. Գասպարին վստահ է, որ իր առանձնատան գոմաղբ դնելու հետևում կանգնած են իշխանությունները: Նա նաև նշեց, որ այսօր իրենց տան մոտ գոմաղբ չի եղել:

«Ես դիմում կներկայացնեմ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին, ու կխնդրեմ, որ իրենց ՀՀԿ-ական կոլեգաներին՝ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին և մյուսներին հորդորեն, որ կարծիք արտահայտելու դեմ գոմաղբ չբերեն:

Ի վերջո, անհարմար է, Աշոտյանը գիտության մարդ է, գոմաղբ է բերո՞ւմ, չեմ ասում՝ անձամբ ինքն է բերում, բայց, ի վերջո, իր համախոհներն են բերում: Կառաջարկեմ, որ Աշոտյանը մի քիչ դաստիարակչական աշխատանքներ տանի իր կոլեգաների հետ»,- հայտարարեց Վ. Գասպարին:

Նա տեղեկացրեց նաև, որ ինքը կդիմի ԵԱՀԿ Երևանի գրասենյակին և Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի «հորդորեն Սերժ Սարգսյանին, որ կարծիքի դեմ գմաղբ չօգտագործի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս