Սուրիկ Խաչատրյանը նոր զրահապատ ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր` զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետը սկսել է մտահոգվել իր անվտանգության համար, ինքնին ուշագրավ է: Սովորաբար Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ ունեցողներն են իրենց անվտանգության համար մտահոգվել, եւ դեռեւս չկա նախադեպ, որ զրահապատ ավտոմեքենան նրանց օգնած լինի: Մյուս կողմից էլ, եթե իշխանություններին չհաջողվի Սուրիկ Խաչատրյանի որդու եւ հարազատների մասնակցությամբ ծեծի գործը «ջրել», ապա ստիպված պետք է լինեն նրան եւս մեկ անգամ պաշտոնանկ անել, այս անգամ, թերեւս, ընդմիշտ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։