Բաժիններ՝

Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում մտադիր է գյուղացիական տնտեսություն հիմնել

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում է գյուղացիական տնտեսություն հիմնելու նպատակով: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է անձամբ գործարարը:

«Կինս մոդելային տուն կբացի, ինչպիսին կար Սլոբոդայում»,-հավելել է Ստերլիգովը: Նա հավաստիացրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է ու չի պատրաստվում վաճառել իր Սլոբոդան:

«Հողը չի վաճառվում, ձիերը չեն վաճառվում»,-հայտարարել է գործարարը: Նա խոստովանել է, որ հիացած է Լեռնային Ղարաբաղի բնությամբ ու մարդկանցով: Լեռնային Ղարաբաղը նա համեմատել է ծաղկող այգու հետ:

«Սա այգի է հասարակ բարեհոգի ու ուրախ մարդկանցով: Այստեղ չկան վեճեր ու կոնֆլիկտներ: Մարդիկ, անգամ երբ վիճում են, միմյանց վրա ձայն չեն բարձրացնում: Զարմանալիորեն խաղաղ վայր է»,-ասել է Ստերլիգովը:

Այդուհանդերձ, գործարարն ասել է, որ իր երկարաժամկետ պլաններում կա Ռուսաստան վերադառնալու մտադրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս