Լոնդոնի մետրոյի աշխատակիցների գործադուլի պատճառով տրանսպորտային քաոս է

Լոնդոնի մետրոյի աշխատակիցների՝ վերջին տասնամյակում ամենախոշոր 24-ժամյա գործադուլն է սկսվել երեկ երեկոյան, որը հանգեցրել է տրանսպորտային կոլապսի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավտոբուսային կանգառները լի են մարդկանցով, շատերը ստիպված են ոտքով հասնել իրենց նշանակետը: Գործադուլն սկսվել է երեկ՝ տեղական ժամանակով ժ. 18.30-ին, ավարտվելու է ժ. 18.30-ին, սակայն Լոնդոնի մետրոյի ղեկավարությունն արդեն նախազգուշացրել է, որ գործադուլի հետևանքները կզգացվեն մինչև ուրբաթ առավոտյան:

Երկաթուղային, ծովային ու տրանսպորտային աշխատակիցների արմիությունը (RMT) պահանջում է բարձրացնել աշխատավարձը՝ կապված սեպտեմբերից մետրոյի մի քանի գծի շուրջօրյա դառնալու հետ:

Գործադուլին մասնակցում է մետրոպոլիտենի մոտ 20 հազար աշխատակից: Տրանսպորտի մյուս տեսակները աշխատում են սովորական ռեժիմով, սակայն մեծ ծանրաբեռնվածությամբ:

Դրա հետ միասին՝ Մեծ Բրիտանիայում ցույցերի են դուրս եկել նաև որոշ երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ, ինչի հետ կապված՝ արվարձանային գնացքները ուշացումներով կաշխատեն մինչև շաբաթվա վերջ:

Տեսանյութեր

Լրահոս