Թուրքիան հարկավոր է Եվրամիությանը. Աբդուլլահ Գյուլ
Եվրամիությանը շատ է հարկավոր Թուրքիան ու ԵՄ-ն թույլ է տալիս մեծ սխալ՝ մերժելով Թուրքիային անդամակցել այդ կառույցին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, ում խոսքերը մեջբերել է Kanal7-ը:
«Թուրքիան ուժեղ մուսուլմանական երկիր է ու նրա անդամակցությունը ԵՄ-ին կարող է միայն օգտակար լինել այդ կառույցին»,-հայտարարել է Գյուլը:
Ավելի վաղ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե «ԵՄ-ն Թուրքիային մոլորեցնում է (անդամակցության հարցով) ու որ այդ իրավիճակը վշտացնում է»: