Բաժիններ՝

«Ոսկե ծիրան» փառատոնին կհյուրընկալվի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին

«Ոսկե ծիրան» Երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնն այսօր` հուլիսի 8-ին, մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի համագործակցությունը ՀՀ օտարերկրյա դեսպանությունների հետ:

Որպես բանախոսներ հանդես եկան և համագործակցային ծրագրերը մամուլի ներկայացուցիչներին ներկայացրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության մշակույթային ատաշե Աննեմարի Կուլումանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի Ռուսական Կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, և «Ոսկե ծիրան» Երևանյան ՄԿՓ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ, մասնավորապես` ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանությանների աջակցությամբ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ՝ այդ թվում նաև «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որ ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը՝ «Աղախնի օրագիրը», Բենուա Ժակո, «Ես սիրվելու համար չեմ այստեղ», Ստեֆան Բրիզե, «Ֆիդելիո» Ալիսի ոդիսականը», Լյուսի Բորլըտո
«Մուրճի վերջին հարվածը», Ալիքս Դըլապորտ , «Դաժանը» Էրիկ Շերիեր, «Կապրիս», Էմանուել Մուռե:

Կարդացեք նաև

Էմանուել Մուռեի «Կապրիս» ֆիլմը «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացման ֆիլմն է: Կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը ներկա կգտնվի ֆիլմի պրեմիերային:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցության շնորհիվ այս տարի հնարավոր դարձավ նաև մի շարք անվանի կինոգործիչների ներկայությունը «Ոսկե ծիրան»-ին, այդ ովում ՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, ով «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրիի նախագահն է, իսկ նրա՝ Կաննի կինոփառատոնի այս տարվա հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված, «Խենթ պատմություն»-ը «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը:

Փառատոնի հյուրն է նաև դերասան Պատրիկ Շենեն: Դերասանը ներկա կգտնվի իր մասնակցությամբ՝ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի Երևանյան պրեմիերային:

12-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցույթային տարբեր ծրագրերում ներկայացված է ավելի քան 14 ֆրանսական և համատեղ արտադրության ֆիլմեր, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված՝ Ստեֆան Բրիզեի «Մարդու չափը»-ը ֆիլմը:
«Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի նաև «Գերմանակական նոր կինո» ծրագիրը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվեն «Փյունիկ» Քրիստիան Փեցոլդ, «Երբ մենք երազում էինք», Անդրեաս Դրեզեն, «Մենք երիտասարդ ենք, մենք՝ ուժեղ», Բուրհան Քուրբանի
«Շյոնեֆելդ բուլվարը», Զիլքո Էնդերս «Սիրած քույրեր», Դոմինիկ Գրաֆ ռեժիսորների ֆիլմերը:

Գերմանական ֆիլմերի մեծ ընտրանի կա նաև փառատոնի մրցութային ծրագրերում: Հիմնական մրցույթում ներառված է Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմը:

«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծնագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի Լեհական կինոյի օր: Կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը: Այս տարի Լեհական ֆիլմերով հարուստ է հատկապես «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը:

Փառատոնին կհյուրընկալվի նաև անվանի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի Ռուսական Կենտրոնիը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը: Փառատոնի գրեթե բոլոր մրցույթային ծրագրերում ընդգրկված են Ռուսական արտադրոթյան ֆիլմեր:

Ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրն այս տարի կբացվի «Պիոներ հերոսներ» ֆիլմով:
Այս տարի փառատոնի լուսաբանման նպատակով Երևան կժամանեն հայտնի կինոքննադատ Անդրեյ Պլախովը («Կոմերսանտ»), Դանիլ Դոնդուրեյը և Զառա Աբդուլաևան («Իսկուստվո կինո»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս