Աշոտյանը կնշանակվի ԱԱԽ քարտուղար. նոր անուններ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա մեկ ամսվում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետեւյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու արդյունքո՞ւմ, թե՞ այսպես ասած՝ ներքին կարգով:

Եթե ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական եւ երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս